Բաժին. Տնտեսական

Forbes. Աշխարհի ամենախոշոր ընկերությունները – 2017

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի 2000 ամենախոշոր և ամենաազդեցիկ հրապարակային ընկերությունների իր ամենամյա վարկանիշը (FORBES Global 2000): Այն կազմելու համար վերլուծաբանները դիտարկել են չորս հիմնական ցուցանիշ՝ ընկերությունների ապահոված հասույթը, շահույթը, ակտիվներն և շուկայական կապիտալիզացիան:

Ըստ վարկանիշի՝ աշխարհի 2000 ամենախոշոր հրապարակային ընկերությունների համախառն հասույթը կազմում է 35.3 տրիլիոն ԱՄՆ դոլար, շահույթը՝ շուրջ 2.5 տրիլիոն ԱՄՆ դոլար: Համախառն ակտիվների ծավալը հասնում է 169.1 տրիլիոն ԱՄՆ դոլարի, շուկայական կապիտալիզացիան՝ 48.8 տրիլիոն ԱՄՆ դոլարի:

Վարկանիշում ընդգրկված ընկերությունները ներկայացնում են 58 երկիր: Առավել մեծ թվով մասնակից-ընկերություններ ունեն ԱՄՆ-ն և Չինաստանը:

Հատկանշական է, որ վարկանիշի առաջին տասնյակում գերակշռում են ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունները:

Վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

#1 ICBC բանկ, Չինաստան

#2 China Construction Bank, Չինաստան

#3 Berkshire Hathaway, ԱՄՆ

#4 JPMorgan Chase, ԱՄՆ

#5 Wells Fargo, ԱՄՆ

#6 Agricultural Bank of China, Չինաստան

#7 Bank of America, ԱՄՆ

#8 Bank of China, Չինաստան

#9 Apple, ԱՄՆ

#10 Toyota Motors, Ճապոնիա

Share