Բաժին. Տնտեսական

Ովքե՞ր են խաղատնային բիզնեսի հսկաները

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի 2000 ամենախոշոր և ամենաազդեցիկ հրապարակային ընկերությունների իր ամենամյա վարկանիշը (FORBES Global 2000): Այն կազմելու համար պարբերականի վերլուծաբանները դիտարկել են չորս հիմնական ցուցանիշ՝ տարեկան հասույթ, շահույթ, ակտիվներ և շուկայական կապիտալիզացիա:

Վարկանիշում ընդգրկված ընկերությունները ներկայացնում են տարբեր ոլորտներ, այդ թվում՝ հեռահաղորդակցություն, հանքարդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տրանսպորտ, ֆինանսներ և այլն:

Ստորև ներկայացնում ենք այս տարվա Forbes Global 2000 վարկանիշում ընդգրկված ընկերություններին, որոնք ներկայացնում են խաղատնային բիզնեսը: Այդ ընկերությունները 6-ն են.

#1 Las Vegas Sands, ԱՄՆ

Վարկանիշում 451-րդն է, տարեկան հասույթը՝ $11.4 մլրդ

#2 MGM Resorts, ԱՄՆ

Վարկանիշում 589-րդն է, տարեկան հասույթը՝ $9.5 մլրդ

#3 Galaxy Entertainment, Հոնկոնգ

Վարկանիշում 946-րդն է, տարեկան հասույթը՝ $6.8 մլրդ

#4 Genting, Մալազիա

Վարկանիշում 1259-րդն է, տարեկան հասույթը՝ $4.4 մլրդ

#5 Wynn Resorts, ԱՄՆ

Վարկանիշում 1702-րդն է, տարեկան հասույթը՝ $4.5 մլրդ

#6 Crown Resorts

Վարկանիշում 1738-րդն է, տարեկան հասույթը՝ $2.6 մլրդ

Share