Բաժին. Տնտեսական

Forbes. Ավտոարտադրության ոլորտի հսկաները – 2017

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի 2000 ամենախոշոր և ամենաազդեցիկ հրապարակային ընկերությունների իր ամենամյա վարկանիշը (FORBES Global 2000): Այն կազմելու համար պարբերականի վերլուծաբանները դիտարկել են չորս հիմնական ցուցանիշ՝ տարեկան հասույթ, տարեկան շահույթ, ակտիվների ընդհանուր ծավալ և շուկայական կապիտալիզացիա:

Վարկանիշում ընդգրկված ընկերությունները ներկայացնում են տարբեր ոլորտներ, այդ թվում՝ հեռահաղորդակցություն, հանքարդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տրանսպորտ, ֆինանսներ և այլն:

Ստորև ներկայացնում ենք Forbes Global 2000 վարկանիշում ընդգրկված 10 ամենախոշոր ընկերությունները, որոնք ներկայացնում են ավտոարտադրության ոլորտը.

#1 Toyota Motor, Ճապոնիա

Վարկանիշում 10-րդն է, կապիտալիզացիան՝ $171.9 մլրդ

#2 Daimler, Գերմանիա

Վարկանիշում 28-րդն է, կապիտալիզացիան՝ $76.1 մլրդ

#3 Volkswagen Group, Գերմաիա

Վարկանիշում 29-րդն է, կապիտալիզացիան՝ $72.9 մլրդ

#4 General Motors, ԱՄՆ

Վարկանիշում 40-րդն է, կապիտալիզացիան՝ $50.8 մլրդ

#5 BMW Group, Գերմանիա

Վարկանիշում 51-րդն է, կապիտալիզացիան՝ $57.7 մլրդ

#6 Ford Motor, ԱՄՆ

Վարկանիշում 64-րդն է, կապիտալիզացիան՝ $44.7 մլրդ

#7 Honda Motor, Ճապոնիա

Վարկանիշում 74-րդն է, կապիտալիզացիան՝ $51.4 մլրդ

#8 Nissan Motor, Ճապոնիա

Վարկանիշում 95-րդն է, կապիտալիզացիան՝ $38.4 մլրդ

#9 Hyundai Motor, Հարավային Կորեա

Վարկանիշում 104-րդն է, կապիտալիզացիան՝ $34.2 մլրդ

#10 SAIC Motor, Չինաստան

Վարկանիշում 108-րդն է, կապիտալիզացիան՝ $43.5 մլրդ

Share