Բաժին. Տնտեսական

Առաջիկա 15 տարում աշխարհի կախվածությունը նավթից կտրուկ կնվազի

Համաշխարհային Էներգահաշվեկշռում նավթի և դրա արգասիքների բաժինը 15 տարի հետո կկազմի 28,1 տոկոս, բայց արդեն 90 տարի հետո կնվազի մինչև 2,1 տոկոս, ինչի մասին վկայում են «Գլոբալ Էներգիա» ասոցիացիայի հետազոտության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գազային Էներգետիկայի բաժինն ըստ որում կցուցադրի շատ ավելի սահուն դինամիկա: 15 տարի հետո այն կկազմի 27,5 տոկոս, իսկ 90 տարի անց՝ 21,2 տոկոս: Հետազոտությունը, ինչպես և նավթի համար, խիստ բացասական դինամիկա Է կանխատեսում ածխային Էներգետիկայի համար, որի բաժինը 2032 թվականի 17,2 տոկոսից 2107 թվականին կնվազի մինչև 0,9 տոկոս: Ամենամեծ աճը, հետազոտության համաձայն՝ տեղի կունենա Էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում: Արեգակնային Էներգետիկայի բաժինը 2032 թվականի 7,4 տոկոսից 2107 թվականին կաճի մինչև 25,5 տոկոս, հողմաԷներգետիկայի բաժինը՝ 3,8 տոկոսից մինչև 12,8 տոկոս: Ըստ որում հիդրոԷներգետիկայի բաժինն Էական փոփոխություններ չի կրի: 15 տարի հետո այն կկազմի 5,5 տոկոս, 90 տարի անց՝ 9,4 տոկոս:

Ատոմային Էներգետիկայի սպասվող բաժինը 2032 թվականին 5,6 տոկոս Է, 2107 թվականին՝ 7,4 տոկոս: Հետազոտության համաձայն՝ 15 տարի հետո վառելիքա-Էներգետիկական պաշարների հիմնական աճը կապահովեն ԱՄՆ-ը (24 տոկոս), Ռուսաստանը (21 տոկոս), Չինաստանը (16 տոկոս) և Մերձավոր Արևելքի երկրները (15 տոկոս): 90 տարի հետո Չինաստանը դուրս կգա առաջին տեղ (20 տոկոս), Ռուսաստանը կպահպանի երկրորդ տեղը (16 տոկոս), ԱՄՆ-ը կտեղափոխվի երրորդ տեղ (14 տոկոս), Մերձավոր Արևելքի երկրները չորրորդ տեղը կբաժանեն Ասիայի երկրների հետ, բացառությամբ Չինաստանի (10-ական տոկոս):

Share