Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստան է ուղարկվել 15 մլն դոլարի մարդասիրական օգնություն

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին մարդասիրական օգնության կարգով մեր երկիր է ներմուծվել 568.3 տոննա ապրանք՝  7 մլրդ 342.6 մլն ՀՀ դրամ կամ 15 մլն 108.0 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: 2016 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը պահպանվել է գրեթե նույն մակարդակում:

Գործընկեր-երկրների կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալների 36.5%-ը բաժին է ընկել Շվեյցարիային, 16.1%-ը՝ Չինաստանին, 12.6%-ը՝ ԱՄՆ-ին, 10.8%-ը՝ Գերմանիային:

Հարկ է նշել, որ Չինաստանը Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնությունն ավելացրել է շուրջ  2 անգամ, Գերմանիան՝ 5 անգամ: Միևնույն ժամանակ, Շվեյցարիան և ԱՄՆ-ն կրճատել են Հայաստան ուղարկվող օգնության ծավալները:

Մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության 60.8% կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 10.1%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 9.0%-ը` մանածագործական իրերը, 6.6%-ը` սարքերը և ապարատները, 6.3%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 2.4%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, իսկ 4.8%-ը` մնացած ապրանքները:

Share