Բաժին. Տնտեսական

Forbes. Ռեստորանային բիզնեսի հսկաները – 2017

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի 2000 ամենախոշոր և ամենաազդեցիկ հրապարակային ընկերությունների իր ամենամյա վարկանիշը (FORBES Global 2000): Այն կազմելու համար պարբերականի վերլուծաբանները դիտարկել են չորս հիմնական ցուցանիշ՝ տարեկան հասույթ, տարեկան շահույթ, ակտիվների ընդհանուր ծավալ և շուկայական կապիտալիզացիա:

Վարկանիշում ընդգրկված ընկերությունները ներկայացնում են տարբեր ոլորտներ, այդ թվում՝ հեռահաղորդակցություն, հանքարդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տրանսպորտ, ֆինանսներ և այլն:

Ստորև ներկայացնում ենք Forbes Global 2000 վարկանիշում ընդգրկված այն 9 ընկերությունները, որոնք ներկայացնում են ռեստորանային բիզնեսը.

#1 McDonald’s, ԱՄՆ / Տարեկան հասույթը՝ $24.6 լրդ

#2 Starbucks, ԱՄՆ / Տարեկան հասույթը՝ $21.7 մլրդ

#3 Compass Group, Մեծ Բրիտանիա / Տարեկան հասույթը՝ $27.8 մլրդ

#4 Yum Brands, ԱՄՆ / Տարեկան հասույթը՝ $11 մլրդ

#5 Restaurant Brands International, Կանադա / Հասույթը՝ $4.1 մլրդ

#6 Yum China Holdings, ԱՄՆ / Տարեկան հասույթը՝ $6.8 մլրդ

#7 Aramark, ԱՄՆ / Տարեկան հասույթը՝ $14.4 մլրդ

#8 Darden Restaurants, ԱՄՆ / Տարեկան հասույթը՝ $7 մլրդ

#9 Whitbread, Մեծ Բրիտանիա / Տարեկան հասույթը՝ $4.4 մլրդ

Share