Բաժին. Տնտեսական

Forbes. Գլոբալ հեռահաղորդակցության ոլորտի հսկաները – 2017

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի 2000 ամենախոշոր և ամենաազդեցիկ հրապարակային ընկերությունների իր ամենամյա վարկանիշը (FORBES Global 2000): Այն կազմելու համար պարբերականի վերլուծաբանները դիտարկել են չորս հիմնական ցուցանիշ՝ տարեկան հասույթ, տարեկան շահույթ, ակտիվների ընդհանուր ծավալ և շուկայական կապիտալիզացիա:

Վարկանիշում ընդգրկված ընկերությունները ներկայացնում են տարբեր ոլորտներ, այդ թվում՝ հեռահաղորդակցություն, հանքարդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տրանսպորտ, ֆինանսներ և այլն:

Ստորև ներկայացված են Forbes Global 2000 վարկանիշում ընդգրկված և հեռահաղորդակցական ծառայությունների ոլորտը ներկայացնող 5 խոշորագույն ընկերությունները.

#1 AT&T ԱՄՆ /

Տարեկան հասույթը՝ $163.8 մլրդ

#2 Verizon Communications ԱՄՆ /

Տարեկան հասույթը՝ $126 մլրդ

#3 China Mobile Հոնկոնգ /

Տարեկան հասույթը՝ $106.8 մլրդ

#4 Nippon Telegraph & Tel Ճապոնիա /

Տարեկան հասույթը՝ $105 մլրդ

 

#5 Softbank Ճապոնիա /

Տարեկան հասույթը՝ $82.1 մլրդ

Share