Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 27.9%-ով

ՀՀ ազգյաին վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի հունվար – ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,639.9 հազար լիտր գինի, ինչը 2016թ.-ի համանման ցուցանիշը գերազանցում է 27.9%-ով։

Միևնույն ժամանակ շամպայն գինիների արտադրությունն աճել է 0.3%-ով և կազմել 116.9 հազար լիտր։ Գարեջրի արտադրությունն աճել է 1.9%-ով և կազմել 4,214.9 հազար լիտր։ Վիսկիի արտադրությունն աճել է 2.3%-ով և կազմել 567.7 հազար լիտր, իսկ օղու արտադրությունը կրճատվել է 45.6%-ով և կազմել 1,621.1 հազար լիտր։

Share