Բաժին. Տնտեսական

BrandZ 2017. Զովացուցիչ ըմպելիքների ամենաթանկ բրենդները

Millward Brown գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների ամենամյա BrandZ Top 100 վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են նաև զովացուցիչ մի շարք ըպելիքների բրենդներ:

Ըստ վարկանիշի՝ զովացուցիչ ըմպելիքների 10 ամենաթանկ ապրանքային նշանների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ $155.2 մլրդ:

Ըստ իրականացված ուսումասիրության արդյունքների՝  Coca-Cola-ն աշխարհի ամենաթանկ բրենդն է զովացուցիչ ըմպելիքների շուկայում: Բրենդի արժեքը գնահատվել է 66,489 մլրդ ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ իրենց բրենդային արժեքով Coca-Cola-ի մրցակիցները զգալի հետ են մնում:

Ստորև ներկայացնում ենք զովացուցիչ ըմպելիքների ամենաթանկ 10 բրենդները՝ ըստ BrandZ Top 100 վարկանիշի.  

#1 Coca-Cola / բրենդի արժեքը՝ 66,489 մլրդ ԱՄՆ դոլար

#2 Diet Coke / բրենդի արժեքը՝ 11,653 մլրդ ԱՄՆ դոլար

#3 Red Bull /  բրենդի արժեքը՝ 11,567 մլրդ ԱՄՆ դոլար

#4 Pepsi / բրենդի արժեքը՝ 10,638 մլրդ ԱՄՆ դոլար

#5 Lipton / բրենդի արժեքը՝ 7,905 մլրդ ԱՄՆ դոլար

#6 Nescafé / բրենդի արժեքը՝ 6,303 մլրդ ԱՄՆ դոլար

#7 Fanta / բրենդի արժեքը՝ 6,032 մլրդ ԱՄՆ դոլար

#8 Nespresso /  բրենդի արժեքը՝ 5,861 մլրդ ԱՄՆ դոլար

#9 Tropicana /  բրենդի արժեքը՝ 5,651 մլրդ ԱՄՆ դոլար

#10 Sprite /  բրենդի արժեքը՝ 5,518 մլրդ ԱՄՆ դոլար

Share