Բաժին. Տնտեսական

Mercedes-Benz-ը Վրաստանի ամենապահանջված մակնիշն է

Վրաստանի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի դրությամբ երկրում գրանցված է 1.2 մլն տրանսպորտային միջոց։ Սա նշանակում է, որ Վրաստանում ամեն երրորդ քաղաքացուն բաժին է ընկնում մեկ ավտոմեքենա։

Ինչ կայանում է ամենապահանջված մակնիշներին, ապա այստեղ առաջատարը Mercedes-Benz-ն է, երկրորդ տեղում է Opel-ը, իսկ եռյակը եզրափակում է Ford-ը։

Հրապարակված տվյալների համաձայն Վրաստանի ավտոմեքենաների 46%-ի տարիքը 20 տարի և ավել է։ Թբիլիսիում է գրանցված ավտոմեքենաների 36.7%-ը։

Share