Բաժին. Տնտեսական

Ավտոաշխարհի 10 ամենաթանկ բրենդները

Millward Brown գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների BrandZ Top 100 ամենամյա վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են տարբեր ոլորտներ ներկայացնող բրենդներ, որոնք հայտնի ու սիրված են ամբողջ աշխարհում:

Ըստ 2017 թվականի վարկանիշի՝ ավտոաշխարհի ամենաթանկ բրենդը Toyota-ն: Առաջին եռյակում հայտնվել են նաև BMW-ն և Mercedes-Benz-ը: Այս երեք բրենդներից յուրաքանչյուրի արժեքը գերազանցել է 20 մլրդ ԱՄՆ դոլարը:

Ընդհանուր առմամբ, ավտոաշխարհի 10 ամենաթանկ ապրանքային նշանների ընդհանուր արժեքը կազմել է $139.2 մլրդ ԱՄՆ դոլար:

Ստորև ներկայացնում ենք ավտոարտադրության ոլորտի 10 ամենաթանկ բրենդները՝ ըստ BrandZ Top 100 վարկանիշի.  

#1 Toyota / բրենդի արժեքը՝ 28,660 մլրդ դոլար

#2 BMW / բրենդի արժեքը՝  24,559 մլրդ դոլար

#3 Mercedes-Benz / բրենդի արժեքը՝  23,513 մլրդ դոլար

#4 Ford / բրենդի արժեքը՝ 13,065 մլրդ դոլար

#5 Honda / բրենդի արժեքը՝ 12,163 մլրդ դոլար

#6 Nissan / բրենդի արժեքը՝ 11,341 մլրդ դոլար

#7 Audi / բրենդի արժեքը՝  9,393 մլրդ դոլար

#8 Tesla / բրենդի արժեքը՝  5,876 մլրդ դոլար

#9  Land Rover / բրենդի արժեքը՝  5,534 մլրդ դոլար

#10  Porsche / բրենդի արժեքը՝  5,141 մլրդ դոլար

Share