Բաժին. Տնտեսական

Նշանակվել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ու քաղաքապետի տեղակալները

Երևանի ավագանին հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առաջնորդվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` քվեարկության համար գրանցված ավագանու 62 անդամների 45 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանին:

Նույն օրենքի 3-րդ մասի համաձայն, ձայների 57 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ քաղաքապետի տեղակալ է նշանակվել Վահե Նիկոյանը:

Այնուհետև ավագանու ձայների 45 կողմ, 11 ձեռնպահ և 5 դեմ հարաբերակցությամբ քաղաքապետի տեղակալ է նշանակվել Դավիթ Օհանյանը:

Երևանի ավագանին 45 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ ձայներով էլ հաստատել է Արամ Սուքիասյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին որոշումը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով քաղաքապետի առաջին տեղակալին և տեղակալներին, մաղթել է նրանց բեղմնավոր աշխատանք:

Share