Բաժին. Տնտեսական

Fitch Ratings-ը Հայաստանում համաժողով անցկացրեց

«Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպությունը Հայաստանում իր երկրորդ համաժողովն է անցկացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովին քննարկվեցին Հայաստանի մակրոտնտեսական վիճակի վերլուծությունը, դրամավարկային քաղաքականությունը և գործակալության վարկանիշային գնահատականը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի խոսքով` Հայաստանը «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության կողմից սուվերեն մակարդակով ստանում է վարկանիշեր, ինչը պետք է յուրաքանչյուր տարի պահպանվի։

«Դա է պատճառը, որ պարբերաբար համաժողովներ են իրականացվում վարկանիշային ընկերությունների կողմից: Դրա նպատակներից է հասկանալ վերջին շրջանում երկրում տեղի ունեցող դրամավարկային, մակրոտնտեսական, ֆինանսական զարգացումները: Այդ թվում նաև իրենց գործառույթները ներկայացնելով` գործակալությունը կարողանա նոր հաճախորդներ նեգրավել, ինչը երկուստեք շահավետ է»,- ասաց Երիցյանը՝ հավելելով, որ համաժողվն ունի ուսուցողական, ինչպես նաև փոխադարձ համաձայնությունների խորացման նպատակ:

«Ֆիթչ» ընկերության ԱՊՀ եւ Սեւծովյան տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Դմիտրի Սուրկովի կարծիքով` Երևանում երկրորդ անգամ անցկացվող համաժողովը կդառնա ավանդույթ: «Քննարկելու ենք Հայաստանի մակրոտնտեսակն վիճակը, բանկային համակարգը, մեր գործակալության վարկանիշային գնահատականը և այլն», – ասաց նա:

Share