Բաժին. Տնտեսական

Բակո Սահակյանը ծանոթացել է բերքահավաքի իրականացման ընթացքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին այցելել է Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ ու ծանոթացել բերքահավաքի եւ գյուղատնտեսական այլ աշխատանքների իրականացման ընթացքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Share