Բաժին. Տնտեսական

Սննդամթերքի գները Հայաստանում – 2017թ. հունիս

Հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 2.4% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբերի գնանկման արդյունք է:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. հունիսին 2016թ. հունիսի համեմատ արձանագրվել է 19.1% գնաճ, իսկ 2017թ. մայիսի համեմատ` 25.4% գնանկում:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. հունիսին 2016թ. հունիսի համեմատ արձանագրվել է 2.3% գնաճ, իսկ 2017թ. մայիսի համեմատ`1.2% գնանկում, այդ թվում, ձվի գնանկումը կազմել է 3.8%:

2017թ. հունիսին 2016թ. հունիսի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 24.1% գնաճ, իսկ 2017թ. մայիսի համեմատ՝ 0.6% գնանկում:

Հրուշակեղենի, հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում 2017թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է 0.5-0.1% գնանկում:

Միևնույն ժամանակ, մրգի ապրանքախմբում 2017թ. հունիսին 2016թ. հունիսի համեմատ արձանագրվել է 13.5%, իսկ 2017թ. մայիսի համեմատ`23.1% գնաճ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017թ. հունիսին 2016թ. հունիսի համեմատ արձանագրվել է 4.0%, իսկ 2017թ. մայիսի համեմատ՝ 0.7% գնաճ (պայմանավորված կարագի գնի 2.2% թանկացումով):

Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. հունիսին 2016թ. հունիսի համեմատ գրանցվել է 3.6%, իսկ 2017թ. մայիսի համեմատ 0.5% գնաճ:

2017թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է շաքարի և շաքարավազի՝ 0.1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0.5% գնաճ (պայմանավորված ծխախոտային արտադրատեսակների 0.9% թանկացումով):

Share