Բաժին. Տնտեսական

10 հետաքրքիր փաստ աշխարհի բնակչության մասին

Յուրաքանչյուր տարի աշխարհի բնակչությունն ավելանում է շուրջ 83 մլն-ով: Այսօր աշխարհում բնակչության թվաքանակը կազմում է ավելի քան 7.6 մլրդ մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ մինչև 2050 թվականը այս ցուցանիշը կհասի 10 մլրդ-ի:

Ստորև ներկայացնում ենք աշխարհի բնակչության մասին 10 կարևոր և հետաքրքիր փաստ, որոնք պայմանավորում են զարգացման միտումներն ու առանձնահատկությունները.

1 Մինչև 2024 թվականը Հնդկաստանն իր բնակչության թվաքանակով առաջ կանցնի Չինաստանից: Այսօր Չինաստանի բնակչության թվաքանակը կազմում է 1.4 մլրդ մարդ, իսկ Հնդկաստանինը՝ 1.3 մլրդ մարդ: Այս երկու երկրին բաժին է ընկնում աշխարհի բնակչության 37%-ը:

2 Բնակչության թվաքականի ամենաարագ աճի տեմպը Նիգերիայում է: Այս երկիրը բնակեցվածության ցուցանիշով աշխարհում 7-րդն է: Սպասվում է, որ մինչև 2050 թվականը Նիգերիան ամենաշատ բնակեցված երկրների վարկանիշում կբարձրանա երրորդ հորիզոնական:

3 Ամբողջ աշխարհում ծնելիության ցուցանիշի անկում է: Այսօր մեկ կնոջը միջինում ընկել է 2.5 ծնունդ, ընդ որում՝ Աֆրիկայում ցուցանիշը 4.7 է, իսկ Եվրոպայում՝ 1.6:

4 Մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության թվաքանակի աճի շուրջ կեսը բաժին կընկնի 9 երկրի՝ Հնդկաստան, Նիգերիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Պակիստան, Եթովպիա, Տանզանիա, ԱՄՆ, Ուգանդա, Ինդոնեզիա:

5 Եվրոպայի բնակչության թվաքանակը կշարունակի կրճատվել:

6 Աշխարհի բնակչության կեսից ավելին ապրում է ցածր ծնելիություն ունեցող երկրներում:

7 Աշխարհի բնակչությունը ծերանում է: Այսօր երիտասարդների թվաքանակն ավելի քիչ է, քան մեծահասակներինը:

8 Աշխարհի բնակչությունը սկսել է ապրել ավելի երկար: Մինչև 2050 թվականը կյանքի միջին տևողությունը կկազմի 77 տարի՝ ներկայիս 71-ի փոխարեն:

9 Կյանքի տևողության միջև առկա տարբերությունը կկրճատվի:

10 Առավել երիտասարդ բնակչությամբ կառանձնանա Աֆրիկան: Ներկայում Աֆրիկայի բնակչության շուրջ 60%-ը մինչև 25 տարեկան երիտասարդներ են, իսկ Եվրոպայում՝ միայն 25%-ը:

Share