Բաժին. Տնտեսական

Ի՞նչ է Հայաստանն արտահանում

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածում գրանցել է ավելի քան 20% աճ: Հաշվետու հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 803.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման կառուցվածքում շարունակում է գերակշռել 4 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պարտրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ:

Ընդհանուր առմամբ, այս 4 ապրանքային խմբերին բաժին է ընկել Հայաստանի տարեկան արտահանման ծավալի ավելի քան 80%-ը:

Ըստ մասնաբաժնի՝ արտահանման կառուցվածում առաջին տեղում հանքահումքային արտադրանք է (238.74 մլն ԱՄՆ դոլար), երկրորդ տեղում՝ պատրաստի սննդի արտադրանքը (195.75 մլն ԱՄՆ դոլար):

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը կազմել է 125.26 մլն ԱՄՆ դոլար, իսկ ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերինը՝  108.09 մլն ԱՄՆ դոլար:

Share