Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-մայիսին Հայաստանում մսամթերքի արտադրությունն աճել է 73%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին հինգ ամսում Հայաստանում արտադրվել է 3,890.4 տոննա մսամթերք, ներառյալ երշիկեղեն։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 73%-ով։

Միևնույն ժամանակ մսի արտադրությունն աճել է 6%-ով և կազմել 16,399 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 58.1%-ով և կազմել 288.6 տոննա։

Share