Բաժին. Տնտեսական

Իտալիայի պետական պարտքը հասել Է ռեկորդային ծավալի՝ գրեթե 2.5 տրլն եվրո

Իտալիայի պետական պարտքի չափը 2017 թվականի մայիսին հասել Է պատմական առավելագույնին՝ հասնելով գրեթե 2,279 տրիլիոն եվրոյի, հուլիսի 14-ին հաղորդել Է երկրի Կենտրոնական բանկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախորդ բացասական ռեկորդը սահմանվել Էր ընթացիկ տարվա ապրիլին, երբ սուվերեն պարտքը կազմել Էր 2,27 տրիլիոն եվրո:

Այսպիսով. Bankitalia-ի տեղեկագրի համաձայն՝ այս տարվա ապրիլի համեմատությամբ պարտքի բեռն աճել Է ավելի քան 8 միլիարդ եվրոյով, ընդ որում դա տեղի Է ունեցել հիմնականում պետական վարչակազմի ծախսերի աճի հաշվին, որոնք ավելացել են 7 միլիարդ եվրոյով:

Անցյալ տարի Իտալիայի պետական պարտքի չափն աճել Է 2,07 տոկոսով (շուրջ 45 միլիարդ եվրոյով) եւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել 2,217 տրիլիոն եվրո:

Share