Բաժին. Տնտեսական

Ո՞ր քաղաքներում է կյանքի որակն ամենաբարձրը

Mercer խորհրդատվական ընկերությունը հրապարակել է կյանքի որակի ինդեքս, որը բացահայտում է, թե աշխարհի որ քաղաքներում է կյանքի որակն ամենաբարձրը: Քաղաքների վարկանիշը կազմելու համար ընկերության վերլուծաբանները ուսումնասիրել են 450 քաղաք, դիտարկել մի քանի խումբ ցուցանիշ, մասնավորապես՝ քաղաքական և սոցիալական միջավայր, տնտեսական զարգացվածություն, մշակույթ, առողջապահական համակարգ, կրթություն, հասարակական ծառայություններ, տրանսպորտ, սնունդ և այլն:

Ստորև ներկայացնում ենք այն 11 քաղաքները, որոնք ապահովում է կյանքի լավագույն պայմաններ.

1 Վիեննա, Ավստրիա

2 Ցյուրիխ, Շվեյցարիա

3 Օքլենդ, Նոր Զելանդիա

4 Մյունխեն, Գերմանիա

5 Վանկուվեր, Կանադա

6 Դուսելդորֆ, Գերմանիա

7 Ֆրանկֆուրտ, Գերմանիա

8 Ժնև, Շվեյցարիա

9 Կոպենհագեն, Դանիա

10 Բազել, Շվեյցարիա

11 Սիդնեյ, Ավստրալիա

Share