Բաժին. Տնտեսական

ԱՊՊԱ-ի մասով հատուցումների միջին չափը 183 հազար դրամ է

Ընթացիկ տարվա հունիս ամսվա դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ-ի մասով բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը կազմել է 183 հազար 746 ՀՀ դրամ:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից՝ հաշվետու հունիս ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4 հազար 302, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 953-ով։

Միևնույն ժամանակ, հունիս ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 861 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 184 մլն դրամով:

Նշենք նաև, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն)  պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմում է  467 հազար 616 հատ:

Share