Բաժին. Տնտեսական

2017թ. հունվար-մայիսին Հայաստանում պաղպաղակի արտադրությունը նվազել է 5.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին հինգ ամսում Հայաստանում արտադրվել է 3,121.6 հազար լիտր պաղպաղակ։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.5%-ով։

Միևնույն ժամանակ կաթի արտադրությունն աճել է 0.3%-ով և կազմել 217.4 մլն լիտր։ Պանրի արտադրությունն աճել է 4.5%-ով և կազմել 6,831.3 տոննա։ Թթվասերի արտադրությունը նվազել է 19.6%-ով և կազմել 2,039.7 տոննա։ Մածունի արտադրությունը նվազել է 4.7%-ով և կազմել 2,411.8 տոննա, իսկ կաթնաշոռի արտադրությունը նվազել է 7.6%-ով և կազմել 359.0 տոննա։

Share