Բաժին. Տնտեսական

Հայկական ադամանդագործությունը նոր թափ է հավաքում

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին մեր երկրում արտադրվել է 77 հազար 492 կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 73%-ով:

Նշենք, որ 2016 թվականին Հայաստանում արտադրվել է ավելի քան 113 հազար կարատ ադամանդ:  2015 թվականին ցուցանիշը կազմել էր 81 հազար 346 կարատ ադամանդ, 2014 թվականին՝ 59 հազար 712 կարատ ադամանդ, իսկ 2013 թվականին՝ 94 հազար կարատ ադամանդ:

Մեր երկրում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից, իսկ արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Հանրապետության ադամանդների մշակման բնագավառի հաջող տարիներ են համարվում 2000-ական թվականների կեսերը, երբ մշակվել է մինչև 123,3 մլրդ դրամի հումք (2003 թվական):

Share