Բաժին. Տնտեսական

Կրճատվել է տրանսպորտային միջոցների ներմուծումը

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին մեր երկիր են ներմուծվել 60,83 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ներմուծված տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքն աճել  է շուրջ 20%-ով: 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին ցուցանիշը կազմել էր մոտ 50,60 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ մեր երկրի ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 4.2%:

Share