Բաժին. Տնտեսական

Կարեն Կարապետյան. առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի ռեսուրսների օգտագործումը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բնապահպանության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ բնական ռեսուրսների՝ առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման խնդրի կանոնակարգման վերաբերյալ, ներառյալ ոլորտի հստակեցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Ըստ անհրաժեշտության հարցը կքննարկվի նաև շահագրգիռ այլ մարմինների հետ:

Կառավարության նիստում Կարեն Կարապետյանը նշեց, որ բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի օգտագործման համար գործող պատժամիջոցների անհամաչափ խստության հետևանքով նման իրավախախտումները չեն կանխարգելվում և կրում են, որոշ դեպքերում, շարունակական բնույթ: «Ավելին, առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի ռեսուրսների օգտագործումը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջև»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասաց վարչապետը:

Share