Տնտեսական | 22:50 26/07/17

10% անկում շինարարության ոլորտում

Շինարարության ոլորտում անկումը շարունակվում է: Ընթացիկ տարվա առաջին կեսին մեր երկրում իրականացված շինարարության համախառն ծավալը կրճատվել է 10%-ով: Բացարձակ արտահայտության ցուցանիշը կազմել է 111.70 մլրդ ՀՀ դրամ:

Ինչպես փաստում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարկած տվյալները՝ վերջին տարիներին մեր երկրում ավելացել է միջազգային  վարկերի միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը: Միևնույն ժամանակ, սակայն, առավել զգալի անկում է գրանցվում ներքին աղբյուրների հաշվին իրականացվող շինարարության մասով, ինչով և պայմանավորված ոլորտում նկատվում են դեռևս անկումային զարգացումներ:

Նշենք, որ 2016 թվականին Հայաստանում շինարարության համախառն ծավալը կազմել էր 397.75 մլրդ ՀՀ դրամ՝ 2015 թվականի համեմատ կրճատվելով շուրջ 10%-ով:

2015 թվականին շինարարության ծավալը պահպանվել էր 2014 թվականի գրեթե նույն մակարդակում: 2014 թվականին գրանցվել էր շուրջ 4% անկում, 2013 թվականին՝ 8% անկում: