Բաժին. Տնտեսական

Կես տարում Երևանի կոնյակի գործարանը պետբյուջե է վճարել շուրջ 1.5 մլրդ դրամի հարկ ու տուրք

Ընթացիկ ֆինանսական տարվա հունվար-հունիս ամիսներին Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի պետական բյուջե է վճարել 1 մլրդ 573.19  մլն ՀՀ դրամի հարկեր և տուրքեր` հայտնվելով մեր երկրի խոշոր հարկատուների ցանկի 42-րդ հորիզոնականում: Այս մասին վկայում են Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալները:

Ըստ ներկայացված տվյալների՝ վճարված հարկերից շուրջ կեսը կազմել են ուղղակի հարկերը, այդ թվում՝ շահութահարկը և եկամտային հարկը:

Նշենք նաև, որ 2016 թվականին Երևանի կոնյակի գործարանը պետբյուջե էր վճարել 4 մլրդ 972 մլն ՀՀ դրամ և հայտնվել Հայաստանի խոշոր հարկ վճարողների ընդհանուր ցանկի 21-րդ հորիզոնականում:

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին ընկերությունը  վճարել էր 4.92 մլրդ ՀՀ դրամի, 2014 թվականին՝  7,03 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր: 2013 թվականին վճարված հարկերը կազմել էին 4,68 մլրդ ՀՀ դրամ:

Երևանի Կոնյակի գործարանը կառուցվել է 1887 թվականին:1998 թվականին գործարանը սեփականաշնորհվել է և մտել Pernod Ricard միջազգային խմբի մեջ:

 

Share