Բաժին. Տնտեսական

VivaCell-MTS, Beeline, Ucom. ով որքան հարկ է վճարում

Ընթացիկ տարվա առաջին կեսին Հայաստանի բջջային կապի օպերատորները՝ VivaCell-MTS-ը, Beeline-ը և Ucom-ը, հայտնվել են մեր երկրի 20 խոշոր հարկատուների ցանկում, ընդ որում՝  3-ն էլ երկրորդ տասնյակում:

Հարկային ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ հունվար-հունիս ամիսներին ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ ընկերությունը (Վիվասել-ՄՏՍ, VivaCell-MTS) պետական բյուջե է վճարել 4 մլրդ 627.2 մլն ՀՀ դրամի հարկ ու տուրք: Արդյունքում, ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է 11-րդ տեղում:

Հաշվետու ամիսների արդյունքներով ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ ընկերությունը (Արմենտել, Beeline) մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում 12-րդն է: Ընկերության կողմից վճարված հարկերը կազմել են 4 մլրդ 456.9 մլն ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, ՅՈՒՔՈՄ ընկերությունը հաշվետու ամիսներին պետական բյուջե է վճարել 2 մլրդ 881.03 լն ՀՀ դրամի հարկեր ու տուրքեր և հայտնվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 18-րդ հորիզոնականում:

Share