Բաժին. Տնտեսական

2017թ. I կիսամյակում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 5.2%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,794.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ. համանման ցուցանիշից ավել է 5.2%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 71%-ով և կազմել 1,438.3 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 1.8%-ով և կազմել 1,215.3 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 25.4%-ով և կազմել 1,139.3 մլն կՎտ ժամ, իսկ հողմային կայանների արտադրությունն աճել է 33.3%-ով և կազմել 1.2 մլն կՎտ ժամ։

Share