Բաժին. Տնտեսական

2017թ. առաջին կիսամյակում Հայաստանում սմարթֆոնների արտադրությունը նվազել է 26.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 330 սմարթֆոն։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 26.7%-ով։

Միևնույն ժամանակ համակարգիչների արտադրությունը նվազել է 40.2%-ով և կազմել 278 հատ, իսկ պլանշետների արտադրությունը նվազել է 92.1%-ով և կազմել 55 հատ։

Հիշեցնենք, որ 2016թ.-ին Հայաստանում արտադրվել է 1,683 սմարթֆոն, 2,012 պլանշետ և 1,063 համակարգիչ։

 

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունն՝ իր նոր MaxPlus առաջարկով, որը հնարավորություն է ընձեռում Ռոստելեկոմի բաժանորդներին, ի լրումն իրենց սակագնային փաթեթի հիմնական պայմանների, ստանալ հավելյալ ծառայություններ աննախադեպ մատչելի պայմաններով։ MaxPlus առաջարկի շրջանակներում բաժանորդները կստանան 5000 դրամ/ամիս արժողությամբ բովանդակությունն ընդամենը 500 դրամ ամսավճարով․ – 2.5 անգամ ավելի արագ Ինտերնետ: – Մինչև 30 հավելյալ հեռուստաալիք: – Սմարթ հեռուստատեսության Ֆիլմադարան ենթաբաժնից անսահմանափակ քանակությամբ սերիալներ դիտելու հնարավորություն։

Share