Տնտեսական | 22:04 03/08/17

Կես տարում Հայաստանից մեկնել է 570.4 հազար մարդ

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջության նպատակով մեր հանրապետությունից մեկնել է 570 հազար 400 մարդ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 21.2%-ով:

Նշենք, որ 2016 թվականին զբոսաշրջության նպատակով մեր հանրապետությունից մեկնել էր 1 մլն 262.68 հազար մարդ: 2015 թվականի համեմատ այս թիվն աճել էր 6.3%-ով:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին: