Բաժին. Տնտեսական

VivaCell-MTS, Beeline, Ucom. բջջային ծառայություններից եկամուտները կրճատվել են 25%-ով

Ընթացիկ տարվա առաջին կեսին հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերություններն ապահովել են 65.9 մլրդ ՀՀ դրամի հասույթ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 8%-ով:

Հաշվետու վեց ամսում հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը՝ շուրջ 30 մլրդ ՀՀ դրամը, ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում:

Ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտում հասույթը կազմել է 21.7 մլրդ ՀՀ դրամ:

Հարկ է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրի բջջային կապի օպերատորները՝ VivaCell-MTS-ը, Beeline-ը և Ucom-ը, գրանցել են բջջային ծառայություններից հասույթի անկում՝ շուրջ 25%-ով և ինտերնետ հասանելիության ծառայություններից հասույթի աճ՝ 35%-ով:

Նշենք նաև, որ 2016 թվականին հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները միասին ապահովել էին 143 մլրդ 18.1 մլն ՀՀ դրամի հասույթ: 2015 թվականին համեմատ եկամուտները կրճատվել էին ավելի քան 20%-ով: Անկումը զգալիորեն պայմանավորվել էր բջջային ծառայություններից եկամուտների կրճատմամբ:


Share