Բաժին. Տնտեսական

2017թ. առաջին կիսամյակում Հայաստանում գինու արտադրությունն աճել է 29.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,860.6 հազար լիտր գինի։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 29.8%-ով։

Միևնույն ժամանակ վիսկիի արտադրությունը նվազել է 2.9%-ով և կազմել 808.6 հազար լիտր։ Օղու արտադրությունը նվազել է 35.1%-ով և կազմել 2,492.2 հազար լիտր։ Շամպայն գինիների արտադրությունն աճել է 26.2%-ով և կազմել 232.1 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 8.7%-ով և կազմել 9,322.9 հազար լիտր։

Share