Բաժին. Տնտեսական

Ռուսաստանը չի պլանավորում վերսկսել թուրքական լոլիկի ներմուծումը

Ռուսաստանը չի պատրաստվում վերսկսել լոլիկի ներմուծումը Թուրքիայից: Այդ մասին ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտնել Է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Մենք ժամանակին լուրջ ազդանշան ենք տվել հայրենական բիզնեսին՝ մեր ռուսական շուկան լոլիկով եւ ընդհանրապես բանջարեղենով հագեցնելու հարցերի վերաբերյալ, խոսքը վերաբերում Է վարունգին են եւ շատ այլ բաների: Իհարկե, ծախսվել են պետական միջոցներ: Եվ բիզնեսն արձագանքել Է, նա գնացել Է դրան: Դրանք նաեւ վարկային ռեսուրսներն են, նաեւ ռիսկերն են: Իհարկե, սեփական ապրանքարտադրողների նկատմամբ ոչ ճիշտ ու անարդարացի կլիներ հետդարձ կատարելը: Մենք, իհարկե, դրան ոչ միայն պատրաստ չենք, այլեւ դա չենք անելու»,-ասել Է նախարարը, պատասխանելով այն հարցին, թե դեռ որքան ժամանակ թուրքական լոլիկ չեն լինի ռուսական խանութների վաճառասեղաններին:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտնել Էր, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ՌԴ-ին թուրքական լոլիկի մատակարարումների սահմանափակումների հարցն օգոստոսի 18-ին կքննարկեն Իզմիրի ցուցահանդեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share