Բաժին. Տնտեսական

ՏԿԶՆ. Կառավարության կողմից ֆինանսավորվել է մարզային ներդրումային 14 ծրագիր

Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների և մասնավոր ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ, որից ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել 58-ը:

Արդեն իսկ հաստատվել և ֆինանսավորում է ստացել Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից ստացված 14 ներդրումային ծրագիր:

Ֆինանսավորված ներդրումային ծրագրերն են՝

– ՀՀ Լոռու մարզ, Այրում համայնք, Անասնապահության զարգացման ծրագիր,

– ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր համայնք, Պահածոների արտադրություն,

– ՀՀ Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք, Շինշիլաբուծություն,

– ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, Պանրի արտադրություն,

– ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն,

– ՀՀ Տավուշի մարզ, Կոթի համայնք, Պահածոների արտադրամաս,

– ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք, Մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում,

– ՀՀ Արմավիրի մարզ, Հացիկ համայնք, Պտղասառնարանի վերագործարկում,

– ՀՀ Արմավիրի մարզ, Հայթաղ համայնք, Բազմաբերք ելակի արտադրություն,

– ՀՀ Արմավիրի մարզ, Քարակերտ համայնք, Այգեգործական տնտեսություն /խաղողի և ծիրանի այգիներ/,

– ՀՀ Վայոց ձորի մարզ, Գոմք համայնք, Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր,

– ՀՀ Վայոց ձորի մարզ, Գողթանիկ համայնք, Այծի պանրի արտադրություն,

– ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Չրի արտադրություն,

– ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Այգեգործության զարգացման ծրագիր:

ՀՀ մարզպետարանների, այլ գերատեսչությունների և ներդրողների կողմից շարունակվում են նախարարություն ներկայացվել ներդրումային ծրագրերի հայտեր, ներկայումս ընթանում են այդ ծրագրերի ուսումնասիրության աշխատանքները: Ծրագրային առաջարկները հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական մթերքի վերամշակմանը, զբոսաշրջության զարգացմանը, հանքարդյունաբերությանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը, անասնապահությանը, մետաղագործությանը, մեքենատրակտորային կայանների ստեղծմանը ,թեթև արդյունաբերության զարգացմանը:

Share