Բաժին. Տնտեսական

Տիգրան Սարգսյան. ԵԱՏՄ-ի թվային զարգացման ռազմավարությունը կարող Է համաձայնեցվել մինչեւ 2017 թվականի վերջը

Եվրասիական տնտեսական միության երկրները մտադիր են մինչեւ տարեվերջ համաձայնեցնել միավորման թվային զարգացման ռազմավարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, օգոստոսի 14-ին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, որը ելույթ Է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Աստանայում կայացած նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Ներկայիս օրակարգի թիվ մեկ թեման, ինչպես նշեցին կառավարությունների ղեկավարները, թվային տրանսֆորմացիան Է: Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ Է վարել համաձայնեցված թվային քաղաքականություն, հատկապես տնտեսական գործունեության այն ոլորտներում, որոնց գծով լիազորությունները հանձնված են ազգային մարմնին»,-նշել Է Սարգսյանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի երկրները մշակում են ռազմավարություն, որը ներառում Է հետեւյալ ուղղությունները՝ ընդհանուր շուկաների թվայնացում, ենթակառուցվածքի, կառավարման համակարգերի եւ անվտանգության հարցերի հետ կապված թվայնացում:

«Այդ նախաձեռնությունների ցանկը մենք ներկայացրել ենք մեր գործընկերների քննարկմանը, շուրջ տասը նախագիծ, եւ առաջարկություններ ու դիտողություններ ենք սպասում նրանցից»,-պարզաբանել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: Նա ճշտել Է, որ դրանից հետո թվային զարգացման ռազմավարությունը ներկայացվելու Է աշխատանքային խմբի հաստատմանը, որն ստեղծվել Է ԵԱՏՄ-ի երկրների նախագահների հանձնարարությամբ:

«Մենք պետք Է հասցնենք միջկառավարական խորհրդի հերթական նիստում ներկայացնել կողմերի դիտողությունների հաշվառմամբ լրամշակված նախագիծը, որպեսզի արդեն տարեվերջին կարողանանք փաստաթուղթը ներկայացնել պետությունների ղեկավարների քննարկմանը»,-ընդգծել Է Տիգրան Սարգսյանը:

Share