Բաժին. Տնտեսական

2017թ. առաջին կիսամյակում Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 6.9%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 205.9 հազար տոննա պղնձի խտանյութ։ 2016թ.-ի առաջին կիսամյակի համեմատ արտադրության ծավալներն աճել են 6.9%-ով։

Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 29.5%-ով և կազմել 4,569 տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 6.9%-ով և կազմել 5,614 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունը նվազել է 5.8%-ով և կազմել 5,955 տոննա։ ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 19%-ով և կազմել 3,446 տոննա։ Ալյումինե գլանվածքի արտադրությունն աճել է 148 անգամ և կազմել 444 տոննա։ Ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է 5.2%-ով և կազմել 15,784 տոննա, իսկ պողպատյա խողովակների արտադրությունն աճել է 65.4%-ով և կազմել 4,706 տոննա։

Share