Տնտեսական | 15:36 16/08/17

Ադրբեջանից նավթի արտահանումը նվազել է 40%-ով

Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի տվյալների համաձայն` 2017-ին հում նավթի արտահանման ծավալները խիստ նվազել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

2017թ. 7 ամսում Ադրբեջանից արտահանվել է 11 մլն 413 հազար 914 տոննա հում նավթ, ինչը 2016-ի առաջին 7 ամսվա համեմատ պակաս է 39,7 տոկոսով:

2016թ. ուսումնասիրվող ժամանակաշրջանում Ադրբեջանից արտահանվել է 18 մլն 924 հազար 086 տոննա հում նավթ:

Դիտարկվող ժամանակաշրջանում արտահանված հում նավթի վիճակագրական արժեքը 5 մլրդ 543 մլն 574 հազար դոլարից իջել է 4 մլրդ 429 մլն 770 հազար դոլարի` 20 տոկոս նվազում:

Ադրբեջանը նավթի համաշխարհային գների և պահանջարկի նվազման հետևանքով հայտնվել է տնտեսապես անկայուն վիճակում:

Ադրբեջանում, որի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, մոտ տարիներին զգալի տնտեսական կայունացում չի սպասվում: