Բաժին. Տնտեսական

Գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ինտենսիվ այգիների հիմնման ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2018 թվականից նախատեսում է  մեկնարկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է տարեկան շուրջ 207 հա ինտենսիվ նոր այգիների հիմնում, ինչը թույլ կտա հնդավոր պտղատեսակների  ներմուծումը  փոխարինել տեղական արտադրությամբ:

«Ինտենսիվ այգիների հիմնումը կարող է շատ շահավետ լինել, քանի որ նման այգիների բերքն ավելի բարձրարժեք է, իսկ իրացումը՝ երաշխավորված», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն Արարատի մարզ  կատարած այցի ընթացքում։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրին կարող են դիմել բոլոր ցանկացողները: Ծրագրի պայմաններն են՝

– Գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու է տարեկան 5% տոկոսադրույքով վարկ,

– վարկը տրամադրվելու է 5 տարի ժամկետով,

– վարկը տրամադրվելու է առավելագույնը 10 հեկտարի վրա այգի հիմնելու համար:

Առավել մանրամասն՝ կից տեսանյութում.

Share