Բաժին. Տնտեսական

Տիգրան Սարգսյան. Չինաստանի հետ պետք Է խոսենք թվային համատեղելիության շուրջ

Եվրասիական տնտեսական միության պետությունները պետք Է Չինաստանի հետ համաձայնության գան թվային տնտեսության ստանդարտների համատեղման շուրջ: Այս տեսակետը օգոստոսի 24-ին հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ Աստանայում ելույթ ունենալով «Եվրասիական շաբաթ» համաժողովում: «Այսօր արդեն ակներեւ Է, որ մենք Չինաստանի հետ պետք Է խոսենք թվային համատեղելիության շուրջ, որովհետեւ բոլոր ապրանքների, ծառայությունների ու կապիտալի տարանցումն իրականացվում Է թվային հարթակների հիման վրա», – ասել Է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Չինաստանն արդեն Եվրամիության հետ ինտենսիվ բանակցություններ Է սկսել թվային ստանդարտների համատեղման շուրջ: «Եթե նրանք համաձայնության չգան, դա շատ լուրջ խոչընդոտ կլինի Մետաքսի ճանապարհի նախագծի իրագործման համար: Նույնն Է նաեւ մեզ համար, եթե մենք այժմ Չինաստանի հետ համաձայնության չգանք թվային տնտեսության ստանդարտների շուրջ, ապա դա շատ լուրջ խոչընդոտ կլինի մեր օրակարգի իրագործման համար, այդ թվում՝ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման առումով»,-ասել Է ԵԱՏՀ-ի նախագահը:

Ինչպես նշել Է Սարգսյանը, ԵԱՏՄ-ի երկրներին նույնպես հարկավոր Է համաձայնեցնել իրենց թվային օրակարգները տնտեսության բնագավառում:

«Հարց Է առաջանում՝ եթե յուրաքանչյուր երկիր առանձնաբար իրականացնի իր թվային օրակարգը, դա չի բերի արդյոք այն բանին, որ ապագայում մենք կունենանք նոր խոչընդոտ: Դա նշանակում Է, որ ի սկզբանե մենք պետք Է համաձայնության գանք, թե ինչպես ենք համաձայնեցնելու մեր թվային օրակարգերը, ինչ ստանդարտներ ենք կիրառելու, ապահովում են արդյոք մեր թվային օրակարգերը փոխադարձ ընթեռնելիությունը, համատեղելիությունը»,-ընդգծել Է ԵԱՀՏ-ի ղեկավարը: Նրա կարծիքով՝ եթե այդ հարցում կոորդինացում չլինի ԵԱՏՀ-ի երկրների միջեւ, ապա ընդհանուր շուկաներ ձեւավորելիս կհայտնվեն նոր խոչընդոտներ, եւ բիզնեսին հարմարավետ չի լինի աշխատել նման պայմաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share