Տնտեսական | 11:55 28/08/17

2017թ. առաջին կիսամյակում Հայաստանում աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 11.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին 6 ամսում Հայաստանում արտադրվել է 15,953.5 հազար լիտր աղբյուրի ջուր։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 11.8%-ով։

Միևնույն ժամանակ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն աճել է 29.2%-ով և կազմել 39.809.9 հազար լիտր։ Բնական հյութերի արտադրությունը նվազել է 10.1%-ով և կազմել 5,394.1 հազար լիտր, իսկ հանքային ջրերի արտադրությունը նվազել է 5.6%-ով և կազմել 17,360.7 լիտր։