Բաժին. Տնտեսական

Օգոստոսի 31-ից Պռոշյանի կոնյակի գործարանը սկսում է խաղողի վաղահաս սորտերի բերքի մթերումները

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ից «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն սկսում է խաղողի վաղահաս սորտերի բերքի մթերումների գործընթացը:

Մթերման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատի մարզի Պարույր Սևակ, Արմաշ, Երասխ և Սուրենավան համայնքների խաղողի  վաղահաս սորտեր մշակող տնտեսությունները  կարող են սկսել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի հետ խաղողի գնման պայմանագրերի կնքումը:

Արարատի մարզի նշված  համայնքների խաղողագործների համար մթերումները կիրականացվեն Մրգավանի մթերման կետում, իսկ Արմավիրի խաղողագործների համար ` Արմավիրի մթերման կետում:

Share