Տնտեսական | 14:14 31/08/17

2017թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 60.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. հունվար - հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 16,025.0 հազար լիտր կոնյակ։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 60.7%-ով կամ 6,056 լիտրով։

Հիշեցնենք, որ 2016թ.-ին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ի ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել էր 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը, իսկ 2009-2013 թվականների ընթացքում, Հայատանում կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել էր շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թվականին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: ճգնաժամային  2008 թվականին մեր երկրում արտադրվել էր 15.9 մլն լիտր կոնյակ: