Բաժին. Տնտեսական

400 սպառողական կոոպերատիվի հնարավորություն տրվեց օգտվելու լիզինգի պետական աջակցության ծրագրից

Այսօր կայացած ակռավարության նիստի ընթացքում գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում՝ հանելով «առևտրային» բառը: Ըստ հիմնավորման, ծրագրով նախատեսված «առևտրային իրավաբանական անձանց» եզրույթի դեպքում հնարավորություն չի ստեղծվում հանրապետությունում գործող շուրջ 400 սպառողական կոոպերատիվներին օգտվելու լիզինգի պետական աջակցության ծրագրից: Արդյունքում կընդլայնվի լիզինգի պետական աջակցության ծրագրից օգտվողների շրջանակը: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գոհունակություն է հայտնել ծրագրի արդյունքներից և նշել, որ բացի գյուղտեխնիկայից, նախատեսվում է ծրագրում ներառել նաև այլ սարքավորումներ, որոնք կնպաստեն ոլորտի տեխնիկական հագեցվածության բարձրացմանը:

Share