Բաժին. Տնտեսական

2017թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանում սմարթֆոնների արտադրությունը նվազել է 26.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին յոթ ամսում Հայաստանում արտադրվել է 330 սմարթֆոն։ 2016թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները կրճատվել են 26.7%-ով։

Միևնույն շամանակ պլանշետների արտադրությունը նվազել է 92.1%-ով և կազմել 55 հատ, իսկ համակարգիչների արտադրությունը նվազել է 44.7%-ով և կազմել 322 հատ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է դոմենային անվանման գրանցում ծառայությունը .AM և .ՀԱՅ տիրույթներում, այդ թվում նաև ոչ հրապարակային տարբերակով։ Ի դեպ, Ռոստելեկոմի Հոսթինգ ծառայության բաժանորդները (բացառությամբ Բրոնզ փաթեթի) կարող են բաժանորդագրվել դոմենային անվանման գրանցում .am կամ .հայ տիրույթում ծառայություններին՝ վճարելով ընդամենը 7500 դրամ տարեկան վճար գործող 10000 դրամի փոխարեն։

Share