Տնտեսական | 17:16 04/09/17

2017թ. հունվար-հուլիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 7.8%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ. առաջին յոթ ամսում Հայաստանում արտադրվել է 4,490.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2016թ. համանման տվյալների համեմատ արտադրության ծավալներն աճել են 7.8%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 89.3%-ով և կազմել 1,685.5 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 1.8%-ով և կազմել 1,455.9 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալները նվազել են 24.8%-ով և կազմել 1,347.9 մլն կՎտ ժամ և հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 33.3%-ով և կազմել 1.2 մլն կՎտ ժամ։