Բաժին. Տնտեսական

Ի՞նչ է Հայաստանն արտահանում

Ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում Հայաստանի տնտեսության արտահանելի հատվածում գրանցել է ավելի քան 20% աճ: Հաշվետու հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 185.11 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ամիսներին մեր երկրի արտահանման կառուցվածքում շարունակում է գերակշռել 4 խումբ ապրանքատեսակ՝ հանքահումքային արտադրանք, պարտրաստի սննդի արտադրանք, թանկարժեք քարեր ու մետաղներ, ոչ թանկարժեք մետաղներ:

Ընդհանուր առմամբ, այս 4 ապրանքային խմբերին բաժին է ընկել Հայաստանի տարեկան արտահանման ծավալի ավելի քան 80%-ը:

Ըստ մասնաբաժնի՝ արտահանման կառուցվածում առաջին տեղում հանքահումքային արտադրանք է ( 367.24 մլն ԱՄՆ դոլար), երկրորդ տեղում՝ պատրաստի սննդի արտադրանքը (277.53 մլն ԱՄՆ դոլար):

Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը կազմել է 171.23 մլն ԱՄՆ դոլար, իսկ ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերինը՝ 153.52 մլն ԱՄՆ դոլար:

Share