Տնտեսական | 15:44 05/09/17

2017թ. հունվար-հուլիսին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 24%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2017թ.-ի առաջին յոթ ամսում Հայաստանում արտադրվել է 14,283.5 մլն հատ սիգարետ։ 2016թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 24.0%-ով։

Հիշեցնենք, որ 2016թ.-ին սիգարետների արտադրության ծավալներն աճել էին 30%-ով և կազմել 23,754.4 մլն հատ։ 2015թ․-ի ընթացքում արտադրության ծավալների աճը կազմել էր 43.1%, իսկ ծավալը՝ 18 277.1 մլն հատ։ 2014թ․-ին արտադրվել էր 12 մլրդ 774.2 մլն սիգարետ, 2013 թվականին՝ 7 մլրդ 730 մլն, 2012 թվականին՝ 6 մլրդ 155 մլն, 2011 թվականին՝ 3 մլրդ 361 մլն: