Բաժին. Տնտեսական

Զգալի աճ ոսկերչության ոլորտում

Հայաստանի ոսկերչության ոլորտում գրանցվել է զգալի աճ: Ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում հայկական ոսկերչական ընկերություններն արտադրել են 1324.6  կգ ոսկերչական արտադրանք: Նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսների համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 3.2 անգամ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ 2016 թվականին մեր երկրում արտադրվել էր 781.2 կգ ոսկերչական արտադրանք: 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 990.1 կգ, իսկ 2014 թվականին՝ 1236.6 կգ:

Share