Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում. 2017թ. հուլիս

Երևանի անշարժ գույքի շուկայում բնակարանների գներն առավել բարձր են Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Ամենացածր գները Նուբարաշենում են:

Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝  2017 թվականի հուլիս ամսվա տվյալներով Կենտրոնում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 452.8 հազար ՀՀ դրամ: Արաբկիրում ցուցանիշը կազմել է 342.5 հազար դրամ, իսկ Քանաքեռ-Զեյթունում՝ 268.0 հազար դրամ:

Նուբարաշենում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը կազմել է 156.0 հազար ՀՀ դրամ:

Թե ինչ գներ են գրանցվել մյուս վարչական շրջաններում և ինչպես են փոխվել գները մեկ տարվա կտրվածքով, ներկայացնում ենք ստորև.

Share